Ջովաննի Բելլանտե, սոցիալական և կրթական կենտրոնի հիմնադիր Պալերմոյից, Իտալիա
Ջովանին իրեն նկարագրում է որպես սոցիալական ոլորտում ներգրավված մարդ, այլ ոչ թե ձեռնարկատեր։ Ինքը լինելով հաշմանդամություն ունեցող անձ՝ նա ցանկանում էր օգնել ուրիշներին։ Այդպես 1991 թվականին ստեղծվեց «Centro studi Agorà»-ն։ Սա քաղաքական, սոցիալական և մշակութային կենտրոն է, որտեղ տարբեր մարդիկ հավաքվում են՝ մասնակցելու տարբեր ուսումնական դասընթացների, սոցիալական ծրագրերի և խորհրդատվական ծառայությունների։ Ջովանին համագործակցում է բազմաթիվ հաստատությունների հետ՝ պետական մարմինների, համայնքային ծառայությունների, եկեղեցիների և այլ կրոնական համայնքների, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ ստանան իրենց անհրաժեշտ օգնությունը։
Նրա աշխատանքը, թվում է, դրական ազդեցություն ունի թաղամասի վրա։ Նրանք բացել են պետական գրասենյակ՝ հարկային աջակցության և տեղեկատվության տրամադրման համար։ Նրա թիմը նաև օգնում է մարդկանց, օրինակ՝ նախապատրաստելով նրանց հանրային մրցույթների համար։ Այսօր կենտրոնում աշխատում են բազմաթիվ հմուտ մասնագետներ։















