Anna Fryxelius — նորվեգացի ձեռնարկատեր, քոուչ, առողջապահական խորհրդատու

07 Ապր, 2026
0 COMMENTS
Իր քրոնիկ ցավերից և բժշկական լուծման բացակայությունից հիասթափված՝ Աննան մշակեց ինքնօգնության մի համակարգ՝ իր առողջությունը վերականգնելու համար։ Հենվելով իր փորձի վրա՝ նա գրեց գիրք, միացավ Նորվեգիայի հիվանդների կազմակերպություններից մեկին և ստեղծեց դասընթաց՝ օգնելու մյուսներին, ովքեր առնչվում են քրոնիկ ցավի և հիվանդությունների հետ։
Դիտել պատմությունը

Աննան 19 տարեկան էր, երբ նրա մոտ ախտորոշվեց աուտոիմուն ռևմատոիդ արթրիտ։ Երկու տարի անց նա ավտոբուսի վթարի ենթարկվեց։ Այս ամենը ողբերգական ազդեցություն ունեցավ նրա առողջության վրա։ Բժիշկները չէին կարողանում լուծում գտնել նրա քրոնիկ ցավերի համար։ Այդ պատճառով նա որոշեց մշակել ինքնօգնության մի համակարգ՝ ցավը հաղթահարելու և առողջ ու ակտիվ կյանքին վերադառնալու համար։ 2006 թվականին նա վերջապես դուրս եկավ անվասայլակից և Իսպանիայում ավարտեց 800 կմ ուխտագնացական քայլարշավը դեպի Սանտիագո դե Կոմպոստելա։

 

Այդ փորձի հիման վրա նա գիրք գրեց և սկսեց աշխատել հիվանդների կազմակերպությունում՝ Նորվեգիայում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքը փոխելու համար։ Հաջորդ 10 տարիների ընթացքում նա կառուցում էր իր կարիերան և հոգ տանում իր ընտանիքի մասին։

 

Վերջապես, նա իր փորձը ձևավորեց որպես դասընթաց՝ օգնելու այլ մարդկանց, ովքեր պայքարում են քրոնիկ ցավի և հիվանդությունների դեմ։ Իր բոլոր խնայողությունները ներդնելով՝ նա հիմնեց Anna Fryxelius AS ընկերությունը և առաջարկում է առցանց խորհրդատվական ծառայություններ ու առողջության կառավարման ծրագրեր։ Այս աշխատանքը նրան կյանքի նպատակ է տալիս։ Նա իր անցյալի առողջական խնդիրներին նայում է որպես մի ռեսուրսի, որն ավելի արժեքավոր է, քան փողը, քանի որ դրա միջոցով կարող է օգնել ուրիշներին։

0 comments
You might also like

Ներկայացրեք ավելի շատ նյութեր

Նպաստեք համայնքին՝ մեզ ուղարկելով հղումներ, դասընթացներ և տեղեկություններ, որոնք մենք դեռ չունենք