Բիզնեսների վերաբերյալ իրավական տեղեկատվություն

Օգտագործեք ֆիլտրերը՝ համեմատական աղյուսակում կոնկրետ իրավական ձև ավելացնելու համար։
Բիզնես վարելու նպատակը
Both profit and non-profit
For-profit
Non-profit
Purpose
Region
Armenia
Belarus
Georgia
Germany
Italy
Norway
Republic of Moldova
Russia
Slovenia
Turkey
Ukraine
Country
Ինքնազբաղված անձինք (ֆիզիկական անձինք, չգրանցված որպես անհատ ձեռնարկատեր)
ֆիզիկական անձինք՝ գրանցված որպես անհատ ձեռնարկատերեր
Առևտրային կազմակերպություններ (հիմնականում ՍՊԸ-ի կարգավիճակով)
Ոչ առևտրային կազմակերպություն (քաղաքացիական հասարակական կազմակերպություն)
Ընդհանուր ակնարկ
Բիզնես վարելու նպատակը
For-profit
For-profit
For-profit
Non-profit
Նվազագույն բաժնետիրական կապիտալ
Գործունեության համապատասխանությունը հատուկ պայմաններին
Չունեն գործատու և վարձու աշխատող: Հանդես են գալիս որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե նախորդ հարկային տարվա ընթացքում Հարկային օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել է 24 միլիոն դրամը: Հարկային մարմինը տրամադրում է իր կողմից սահմանված ձևով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագիր:
Անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են օրենքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող նորմերը:
Սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում՝ առանձին խումբ անձանց (այդ թվում՝ հաշմանդամություն ունեող անձանց) զբաղվածության ապահովմամբ, կամ ծավալում է այնպիսի գործունեություն, որն ուղղված է հասարակության որոշակի սոցիալական խնդիրների լուծմանը: Կարող են հանդես են գալիս որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը:
Հասարակության լայն շրջանակների կամ կոնկրետ թիրախ խմբերի սոցիալական խնդիրների լուծում
Հիմնական իրավական ակտեր
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, Հարկային օրենսգիրք
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, <<Անհատ ձեռնարկատիրոջ մասին>> ՀՀ օրենք
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, <<Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին>> ՀՀ օրենք
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, <<Հասարակական կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենք
Աջակցության միջոցառումներ
Ֆինանսական աջակցություն
Զբաղվածության պետական ծրագրի միջոցով աջակցություն կարող է տրամադրվել նաև անհատ ձեռնարկատիրություն գրանցելու դեպքում
Զբաղվածության պետական ծրագրի շրջանակներում աջակցություն` 1. փոքր ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար անհրաժեշտ հիմնական միջոցների ձեռքբերման արժեքի 75 տոկոսի միանվագ փոխհատուցում (ոչ ավել, քան 500 հազ. դրամ), 2. ներգրավված վարձու աշխատողի աշխատավարձի 25 տոկոսի չափով փոխհատուցում (ոչ ավել, քան նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը), 1 տարի ժամկետով, 3. տարածքի վարձակալության արժեքի 50 տոկոսի չափով փոխհատուցում (ոչ ավել, քան 25000 դրամ), 1 տարի ժամկետով, 4. ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձի՝ այդ գործունեությունից առաջացող` օրենքով սահմանված եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը` մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով։ 5. Ծրագրի առավելագույն արժեքը 1 350.0 հազ․ դրամ է։
-
Հարկային արտոնություն
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից, բացառությամբ ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:
Շահութահարկ վճարող է համարվում նաև անհատ ձեռնարկատերը և շահութահարկի մասով
Շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի մոտ վարձու աշխատող համարվող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող անձի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրից ստացվող եկամուտների հանրագումարի 150 տոկոսը՝ անկախ աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից, բացառությամբ ՀՀ ներմուծվող ապրանքների մասով, ինչպես նաև յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու, ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:
Ընդհանուր կարգավորումներ:
Սոցիալական ապահովության վճարների զեղչեր
Ընդհանուր կարգավորումներ:
Ընդհանուր կարգավորումներ:
Ընդհանուր կարգավորումներ:
Ընդհանուր կարգավորումներ:
Առավելություններ հանրային գնումներում
-
Ընդհանուր կարգավորումներ:
Ընդհանուր կարգավորումներ:
Ընդհանուր կարգավորումներ:
Կրթական և տեղեկատվական աջակցություն
3-րդ սյունակում նշվածը վերաբերելի է նաև անհատ ձեռնարկատերերին
1. Զբաղվածության պետական ծրագրի շրջանակներում ակնկալվող ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար տրամադրվում է անհրաժեշտ աջակցություն՝ խորհրդատվություն, բիզնես ուսուցում, գործարար ծրագրի մշակում: Գործազուրկ անձի կողմից տնտեսական գործունեությունն սկսելուց հետո մեկ տարվա ընթացքում խորհրդատվական կազմակերպությունն իրականացնում է ուղեկցման աշխատանքներ, մասնավորապես, տնտեսական գործունեության իրականացման ընթացքում ծագած դժվարությունները հաղթահարելու նպատակով տրամադրում անհրաժեշտ խորհրդատվություն հարկային պարտավորությունների և այլ պետական վճարների կատարման, բիզնեսի կառավարման և մարքեթինգի հարցերի վերաբերյալ: 2. <<Հաջող սկիզբ>> սկսնակ գործարարների ձեռնարկատիրական կարողությունների զարգացման պետական ծրագրի միջոցով սկսնակ գործարարները ստանում են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ: Նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագրերը, որից հետո ձեռնամուխ են լինում դրանց իրականացմանը: Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը կարող են ներկայացվել վարկավորման, որը իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի միջոցով: 3. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով սկսնակ գործարարներին և ՓՄՁ սուբյեկտներին տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն է տրամադրվում հետևյալ գործիքակազմի միջոցով. Բիզնեսի մեկնարկի իրավական խորհրդատվություն (գրանցում, հարկման դաշտի ընտրություն, մաքսազերծում, թույլտվություններ և այլն) անհատական հանդիպումների, հեռախոսազանգերի, առցանց հարցումների միջոցով: Աջակցություն սկսնակ գործարարներին պետական մարմիններ էլեկտրոնային հաշվետվությունների, հայտարարագրերի և այլ հաշվարկային փաստաթղթերի ներկայացման հարցերում։ Ձեռնարկատիրությանն առնչվող օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ իրազեկման միջոցառումների իրականացում խմբային հանդիպումների միջոցով: Ձեռնարկատիրությանն առնչվող օրենսդրությունը պարզաբանող և իրազեկող տեղեկատվական նյութերիպատրաստում և տարածում: Բիզնեսի պլանավորման և Գործարար ծրագրերի մշակման խորհրդատվություն:
-
Աջակցության այլ տեսակներ
armenia.eregulations.org-ն առցանց, քայլ առ քայլ ուղեցույց է, որտեղ ներկայացված են Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու անհրաժեշտ ընթացակարգերը։
https://armenia.eregulations.org/?l=hy http://smednc.am/hy/inner/1346 ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի պաշտոնական կայքում տեղադրված ուղեցույցներ սկսնակ գործարարների համար
-

Ներկայացրեք ավելի շատ նյութեր

Նպաստեք համայնքին՝ մեզ ուղարկելով հղումներ, դասընթացներ և տեղեկություններ, որոնք մենք դեռ չունենք